Հուլիսի 1-ին Իրաքի արեւելքում ահաբեկչության զոհ է դարձել 22 մարդ, տասնյակ մարդ էլ վիրավորվել է: Ըստ հանրապետության ոստիկանության` ողբերգությունը տեղի է ունեցել  Մուքթադիա քաղաքում` ոստիկանության աշխատակցի հուղարկավորության ընթացքում, որը զոհվել էր վերջերս տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով: 

Մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել է շիաների մզկիթում, որտեղ տեղի էր ունենում հուղարկավորության արարողությունը, հայտնում է Reuters-ը:

Եվս մեկ ահաբեկչություն է տեղի ունեցել հուլիսի 1-ի երեկոյան` Բաակուբա քաղաքում, որտեղ սրճարանում պայթյունի հետեւանքով զոհվել է տասը մարդ, գրում է Lenta.ru-ն:

Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ մի ծայրահեղական խմբավորում  չի ստանձնել: Թեեւ,ամենայն հավանականությամբ, հարձակումների պատճառը կարելի է անվանել սունիների եւ շիաների միջեւ կրոնական տարաձայնությունը, որը վերջերս զգալի սրվել է երկրում: