Ակնհայտ է, որ Երեւանի քաղաքային իշխանությունը բռնազավթած մի խումբ մարդիկ հետեւողական քաղաքականություն են վարում Հայոց մայրաքաղաքի պատմությունը փոշիացնելու ուղղությամբ։ Այդ մասին ասվում է «Մեր քաղաքը» նախաձեռնության հայտարարության մեջ:

«Նրանց այս քաղաքականությունը ծափողջույններով ընդունվում է թուրքերի եւ ազերիների կողմից, ովքեր ամեն կերպ ձգտում են ապացուցել, որ Երեւանը թուրքական քաղաք է։

Նարեկ Սարգսյանի նմաններին անհրաժեշտ է անհապաղ հեռացնել Երեւանի քաղաքաշինությունն ու ճարտարապետական կերպը վերահսկողի պատասխանատու պաշտոնից, որը նա տարիներ շարունակ չարաշահել եւ պղծել է՝ մոնոպոլիզացնելով քաղաքաշինության ոլորտը։

Ողջունում ենք «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի բոլոր ջանքերը՝ ուղղված քաղաքային իշխանությունների զտմանն ու մեր քաղաքի պատմամշակութային հուշարձանների պահպանմանը»,- ասվում է հայտարարության մեջ։