Յակուտիայում Մի-8 ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող  28 հոգուց 19-ը,  հայտնում է Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ):

«Ուղղաթիռում անձնակազմի երեք անդամ եւ 25 ուղեւորներ են եղել: Անձնակազմի խոսքով՝ 19 մարդ զոհվել է, օդանավը՝ այրվել», - ասված է ՄԱԿ-ի կայքի հաղորդագրությունում:

Ավելի վաղ Հանրապետության ԱԻ հանձնաժողովի նախագահ Անատոլի Սկրեբիկինը հայտնել էր, որ անձնակազմի անդամները եւ Մի-8 ուղղաթիռի երկու ուղեւորներ ողջ են մնացել, մնացածի ճակատագիրն անորոշ է:  Սկրեբիկինի խոսքով՝ ուղղաթիռում մինչեւ 12 տարեկան 11 երեխաներ են եղել: 

«Ուղղաթիռում 14  մեծահասակ, մինչեւ 12 տարեկան ութ եւ մինչեւ երկու տարեկան երեք երեխա է եղել», -ասել է նա հեռախոսազրույցում եւ հավելել, որ ուղղաթիռը օդային հզոր հոսքում է հայտնվել, հետնամասով հարվածել լեռան լանջին եւ ընկել ու բռնկվել, գրում է BFM.RU-ն:

Հիշեցնենք, Դեպուտատսկի ավանից մեկնած ուղղաթիռը օդանավակայանից 45 կմ հեռվում բախվել էր լեռանը: Հաղորդվել էր, որ բարձրաստիճան անձինք են զոհվել:

Յակուտիայում VIP ուղեւորներով ուղղաթիռը բախվել է բլրին