Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում ՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ  Մեդիա» ընկերության եւ «Առաջին լրատվական» ընկերության հայցադիմումի գործով դատաքննությունը երեկ տեղի չունեցավ՝ հայցվորների ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանի բացակայության պատճառով: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Նա դիմել էր դատարանին՝ խնդրելով հայցադիմումի քննությունը հետաձգել մինչեւ հոկտեմբեր ամիսը, քանի որ ինքը գտնվում է ֆիզիոլոգիական արձակուրդի մեջ: Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգեց մինչեւ հոկտեմբերի 7-ը»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):