«Ինչո՞ւ պետք է անպայման տուժող ճանաչվեր»,- թե ինչու հունիսի 2-ին հետաձգվեց Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը, Aravot.am-ի հարցին հարցով պատասխանեց Փաստաբանների պալատի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Նրա խոսքերով, պետք է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից էլ հետաքրքրվել` ինչու է պնդում, թե Արտակ Բուդաղյանը պետք է տուժող ճանաչվի. «Ճիշտ կլիներ, որ իրենից հարցնեիք` ինչու է պնդում, որ տուժող պետք է ճանաչվի: Նախաքննությունն ընթացքի մեջ է, ինքը գործի նյութերին այնպես ծանոթ չէ, ինչպես` ես: Ինչո՞ւ է Ալումյանը այդ կարծիքին եկել, ես առայժմ հիմնավորումներ չեմ տեսնում եւ գտնում եմ, որ նախաքննական մարմինը շատ ճիշտ է վարվել»: Մեր հարցին, իսկ ինչո՞ւ չպետք է ճանաչվի որպես տուժող, պարոն Սահակյանն ասաց. «Ես կարիք չունեմ պարզաբանումներ տալու: Ձեր հարցին ընդամենը պատասխանեցի, որ Ալումյանը թող պարզաբանումներ տա»: Պարոն Սահակյանն ասաց, որ մեծ հավանականություն կա, որ գործում Բուդաղյանը ոչ թե տուժող, այլ մեղադրյալ կընդգրկվի. «Հնարավորությունը շատ-շատ ռեալ է, բայց ոչ ես, ոչ իմ վստահորդը` Տիգրան Խաչատրյանը, բայց հասկանալի է, որ ինձ հետ պայմանագիրը կնքել է Սուրիկ Խաչատրյանը, ոչ էլ Սուրիկ Խաչատրյանը նման ցանկություն չունենք, որ Արտակ Բուդաղյանին անպայման մեղադրանք առաջադրվի: Բայց գտնում ենք, որ առաջադրելու բավարար հիմքեր կան: Իսկ եթե բավարար հիքմեր կան մեղադրանք առաջադրելու, ապա ի՞նչ տուժող ճանաչելու մասին է խոսքը»: Նա ասաց, որ իր տրամադրության տակ կա դեպքի ամբողջական տեսագրությունը. «Իմ ենթադրությունները գալիս են այն ինֆորմացիայից, որ ստացել եմ` ծանոթանալով այն գործի նյութերին, որ տրամադրել են ինձ, այն տեսաժապավենից, որն ունեմ իմ տրամադրության տակ…իմն ավելի ամբողջական է, քան այն, ինչ կա ինտերնետում»: Մեր հարցին, այդտեղ կա՞ն մանրամասներ, որոնք հաստատում են զինդատախազի հայտարարությունը, թե զինված հարձակում է եղել, պարոն Սահակյանն ասաց. «Եթե հանրապետության զինդատախազը ասում է, որ հարձակում է եղել ու տեղի է ունեցել փոխհրաձգություն, ապա նա մերկապարանոց նման հայտարարություն չէր անի, եթե իր տրամադրության տակ չունենար փաստեր...»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
«Առավոտ». Ինչո՞ւ պետք է Արտակ Բուդաղյանը տուժող ճանաչվեր. Սուրիկ Խաչատրյանի որդո

Տեղադրություն




























