Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի օդանավը թռել է Վիեննայի օդանավակայանից, իր Twitter-ում հաղորդվում է ավստրիացի լրագրողը, գրում է The Guardian-ը: Տեղեկությունը հաստատել է նաեւ օդանավակայանի աշխատակիցը: Սպասվում է, որ ավելի ուշ օդանավը վայրէջք կկատարի Կանարյան կղզիներում` լիցքավորվելու համար, փոխանցում է «Vesti.Ru»-ն:

Հիշեցնենք, որ նախօրեին Էվո Մորալեսի օդանավը, որը Մոսկվայից ուղեւորվում էր Բոլիվիա, չծրագրված վայրէջք էր կատարել Ավստրիայի մայրաքաղաքում: Իրենց օդային տարածքները հուլիսի 2-ի գիշերը փակել էին Ֆրանսիան, Պորտուգալիան եւ Իսպանիան: Արդյունքում` Բոլիվիայի նախագահի օդանավը խուզարկվել է Ավստրիայում: Հաղորդվում է, որ խուզարկությունը կապված է եղել այն տեղեկատվության հետ, որ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը օդանավում է եղել: Խուզարկության արդյունքում պարզվել է, որ նա այնտեղ չի եղել: