Բնակարանների միջին գները, եզակի բացառությամբ, մարզային քաղաքներում նվազում են` ըստ մայրաքաղաքից հեռավորության աստիճանի:

Մարզերում բնակարանների ամենաբարձր գներն արձանագրվել են Ծաղկաձորում: Քաղաքի բնակարանային ֆոնդը, 2011 թ. տվյալներով, կազմված է 600  առանձնատնից եւ 166 բնակարանից: Բնակարաների սահմանափակ թիվը նույնպես  նպաստում  է գների աճին:

Մայիսին ծաղկաձորյան բնակարանի մեկ քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 292,5 հազ. դրամ, ինչը մայրաքաղաքային միջին ցուցանիշը գերազանցում է 8%-ով:

Այս քաղաքում ստանդարտ չափի բնակարանի արժեքը մոտ 18,3 մլն դրամ կամ  44,1 հազ. դոլար է: Մեկ տարվա ընթացքում բնակարանների գները դրամային արտահայտությամբ չեն փոխվել, իսկ ահա դոլարային համարժեքով  նվազել են մոտ 2 հազ. դոլարով:

Ընդհանուր առմամբ մայիսին  մարզային քաղաքներում բնակարանների գները բնութագրվել են առքուվաճառքի գործարքների աճով` նախորդ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է 13% աճ:

Դատելով Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներից`  դրամային արտահայտությամբ բնակարնների գների աճ է արձանագրվել 45 քաղաքներում: Երեք քաղաքներում, այդ թվում` Ծաղկաձորում, մեկ տարվա ընթացքում գներն անփոփոխ են մնացել: Հանրապետության  48  քաղաքներից 25-ում բնակարանների միջին շուկայական գներն ընթացիկ տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ,  դոլարային համարժեքով  նվազել են, իսկ մնացածներում` ավելացել:

Մարզային քաղքներում թե ինչով է պայմանավորված բնակարանների գների աճը, կարելի է միայն կռահել, թեեւ այդ երեւույթի հետ կապված ենթադրություն կա, որ այն պայմանավորված է մեթոդոլոգիական հաշվարկի նրբություններով:

Միանգամյան հնարավոր է, որ, օրինակ, ընդամենը 84  բնակարանային ֆոնդ ունեցող  փոքրիկ Դաստակերտում մայիսին առքուվաճառքի գործարքներ չեն իրականացվել եւ կադաստրի կոմիտեն  որպես հիմք ընդունել է հենց առաջարկի գինը:

Ստորեւ բերված աղյուսակում բնակարանների գները Հայաստանի քաղաքներում ներկայացված են դոլարային  համարժեքով:

Ալբերտ Խաչատրյան