Մեքսիկայում գտել են մայրաքաղաքի բարերից մեկում մայիսի վերջին 12 մարդու առեւանգման մեջ կասկածվողներից մեկի դիակը: Բարի համասեփականատեր Դաքս Ռոդրիգես Լեդեսմայի այրված մարմինը հայտնաբերվել է Մեխիկոյի հարեւանությամբ գտնվող Մորելոս նահանգի Ուիցիլակ քաղաքում:  

Ոստիկանությունը սպանվածի ինքնությունը պարզել է ԴՆԹ փորձաքննության ընթացքում: Դրա համար հյուսվածքների նմուշները համեմատել են Դաքսի եղբոր՝ Մարիո Ալբերտո Ռոդրիգես Լեդեսմայի ԴՆԹ-ի հետ, որը նախկինում ձերբակալվել էր՝ առեւանգման գործի քննության շրջանակում: Դաքս Ռոդրիգեսի դիակի կողքին ոստիկանությունը հայտնաբերել էր  իր ընկերուհու եւ 18-ամյա զարմուհու այրված մարմինները, հայտնում է lenta.ru-ն:

Դաքս Ռոդրիգեսն ու  ընկերուհին անհետացել էին հունիսի 22-ին՝  կինոդիտման գնալիս: Անհետացումը, որում Դաքս Ռոդրիգեսը կասկածվում էր, տեղի էր ունեցել մայիսի 26-ին՝ Մեխիկոյի կենտրոնի Heaven Bar-ում: Այդ օրը դիմակավոր մի խումբ զինված մարդիկ  բարից դուրս էին բերել 12 երիտասարդի, որոնց նստեցրել էին մի քանի մեքենաներ եւ տարել անհայտ ուղղությամբ:

Առեւանգման կապակցությամբ արդեն կալանավորվել է յոթ մարդ: Բացի սպանվածի եղբորից ոստիկանությունը ձերբակալել է բարի եւս մեկ համասեփականատիրոջ, ինչպես նաեւ այնտեղ աշխատող երկու մատուցողի: Առեւանգումն իշխանությունները կապում են մայրաքաղաքի հակամարտող խմբավորումների ազդեցության ոլորտների բաշխման  հետ: