Standard & Poor`s միջազգային վարկային գործակալությունը նվազեցրել է մի շարք խոշոր ֆինանսական կազմակերպությունների երկարաժամկետ վարկային վարկանիշները, այդ թվում` Barclays Bank PLC, Credit Suisse AG եւ Deutsche Bank AG, որոնց ինդիկատորները А+-ից իջեցվել են մինչեւ А:
Գործակալությունը նաեւ հաստատել է UBS AG բանկի կարճաժամկետ եւ երկարաժամկետ վարկանիշը: Բոլոր վարկանիշների կանխատեսումը կայուն է:
Գործակալության որոշումը կապված է «խոշոր եվրոպական բանկային խմբերի ներդրումային բիզնեսի համար ռիսկերի ավելացման հետ, ինչը կարող է բարդությունների բախվել` պայմանավորված անորոշ շուկայական իրավիճակի եւ կարգավորող մարմինների գործողությունների հետ»:
Ինչպես գրում է ՌԲԿ-ն http://top.rbc.ru/, այդ բանկերից շատերը ներգրավված են եղել LIBOR դրույքի կեղծարարության մեջ: Այսպես, Barclays-ի վարչակազմը 340 մլն դոլար տուգանք է վճարել LIBOR շուկայում մեքենայությունների համար:
Հետաքննությունը սկսվել է 2008թ եւ անդրադարձել նաեւ այնպիսի խոշոր բանկերի, ինչպիսիք են Royal Bank of Scotland, Lloyds Banking Group, Citigroup, HSBC, UBS եւ Deutsche Bank, ընդ որում Barclays-ը դարձել է առաջին բանկը, որը ընդունել է իր պատասխանատվությունը:





























