Օգոստոսի 2-ին Երեւան է տեղափոխվելու Երեւանի ջերմային էլեկտրակայանի համար նախատեսված 190-տոննանոց գեներատոր: DPA լրատվական գործակալության փոխանցմամբ` գեներատորը ամենածանր առարկան է, որ տեղափոխվելու է օդային ճանապարհով, եւ այն Հայաստան է փոխադրվելու «Ան-225» ինքնաթիռը, որը կիրակի օրը թռչելու է Ֆրանկֆուրտից արեւմուտք գտնվող Հահն քաղաքի օդանավակայանից:
ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ գեներատորը Հայաստան է տեղափոխվելու Երեւանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրի շրջանակներում՝ տրամադրված ճապոնական վարկի հաշվին:
Հիեցնենք, որ Երեւանի ՋԷԿ-ի վեակառուցման նպատակով ՀՀ կառավարության եւ Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջեւ 2005թ. մարտի 29-ին համաձայնագիր է ստորագրվել: Վարկի գումարը կազմում է 15 մլրդ 918 մլն ճապոնական իեն, այն կտրամադրվի 0,75 տոկոսով եւ 40 տարի մարման ժամկետով, որից 10-ը տարին արտոնյալ ժամանակաշրջան է: Էլեկտրակայանի կառուցման ավարտը եւ գործարկումը նախատեսվում է 2010թ. ապրիլի 30-ին:
Երեւանի ՋԷԿ-ը շահագործվում է 1961 թվականից, իսկ միջազգային չափանիշներով կայանների շահագործման ժամկետները 25-30 տարի են, բացի այդ 60-ականների տեխնոլոգիայով աշխատող ՋԷԿ-ի տեխիկատնտեսական ցուցանիշները մեղմ ասած գոհացուցիչ չեն. էլէներգիայի 1 Կվտ.Ժ-ի արտադրության համար այստեղ ծախսվում է մոտ 372 գրամ գազ եւ էլէներգիայի ինքնարժեքը կազմում է 16,5 դրամ, ինչը տնտեսապես անարդյունավետ չէ:
Վերակուռոցումից հետո արտադրանքի ինքնարժեքը կկազմի ընդամենը 7-8 դրամ, եւ միայն վառելիքի վրա Հայաստանը կտնտեսի տարեկան 19,4 մլն դոլար: Բացի այդ 2,5 անգամ կպակասեն նաեւ մթնոլորտային արտանետումները եւ կբարձրացվի կայանի սեյսմակայունությունը:


























