Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, հուլիսի 2-ին, ժամը 15:50-ի սահմաններում, Տիգրան Մեծ փողոցի թիվ 26 տան մոտ իրար են բախվել «Օպել Վեկտրա Բ» եւ «Լեքսուս RX 300» ավտոմեքենաները:

ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել Վեկտրա» ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» եւ «ՎԱԶ-2107» ավտոմեքենաներին, իսկ բախման հետեւանքով առաջացած բեկորը վնասել է նույն ճանապարհահատվածում կայանված «Ֆոլկսվագեն Գոլֆ» ավտոմեքենայի դռան ապակին:

Ավտովթարի հետեւանքով «Օպել Վեկտրա»-ի ավտոմեքենայի վարորդ Լ. Ղ-ն կրծքավանդակի եւ գլխի սալջարդ վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց: