Մարտի 6-ին խորվաթական Ռիեկայում մեկնարկել են շախմատի կանանց եւ տղամարդկանց անհատական մրցաշարերը, որոնց մասնակցում են 18 հայ մարզիկներ։ Նրանք են. Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Արման Փաշիկյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Զավեն Անդրիասյան, Հրանտ Մելքումյան, Արտաշես Մինասյան, Ավետիք Գրիգորյան, Սամվել Տեր-Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Վահե Բաղդասարյան, Վլադիմիր Պողոսյան, Լիլիթ Մկրտչյան, Էլինա Դանիելյան, Նելլի Աղինյան եւ Անահիտ Խառատյան։

Մրցաշարին մասնակցում են նաեւ արտասահմանում հանդես եկող հայազգի մարզիկները Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա), Դավիթ Հարությունյանը (Վրաստան), Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան), Էլմիրա Սկրիպչենկոն (Ֆրանսիա), Եվգենիա Դոլուխանովան (Ուկրաինա)։