Պարզաբանվել են 2 տարի առաջ սպանված եմենական «Ալ-Կաիդայի» սպանված առաջնորդ Անվար ալ-Ավլակիի անձնական կյանքի մանրամասներն ԱՄՆ-ում: Վերջինս համարվում էր բեն Լադենի հաջորդը:
Ինչպես հավաստիացնում է Fox News-ը, 2002թ Պենտագոնում հրավիրված հանդիսավոր ճաշի նախօրեին նա մարմնավաճառի հետ ժամանակ է անցկացրել Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում: Սեռական հարաբերությունների դիմաց նա վճարել է 400 դոլար:
Համաձայն հեռուստաալիքի ձեռքն ընկած փաստաթղթերի, դա գրոհայինների առաջնորդի բազմաթիվ սեռական արկածներից միայն մեկն է: ՀԴԲ ներկայացուցիչների տրամադրած ծառայությունների համաձայն` Անվար ալ-Ավլակին 2001թ նոյեմբերի 5-ից 2002թ փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում 7 մարմնավաճառների հետ է զվարճացել` վճարելով, ընդհանուր առմամբ, 2320 դոլար: Այս մասին գրում է NEWSru.com-ը:
The New York Post պարբերականն այդ առնչությամբ գրել է, որ ահաբեկիչների առաջնորդը չի համբերել ստանալու Ղուրանում խոստացված 72 կույսերին հետմահու կյանքում եւ երկրային կյանքում հազարավոր դոլարներ է ծախսել մարմնավաճառների վրա:





























