Մարտի 6-ին Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի սնոուբորդի առաջնությունը, որին մասնակցել են 24 մարզիկներ: Կանանց մրցաշարին մասնակցել են 4 մարզուհիներ:

Բոլորից լավ հանդես եկավ Կարեն Միրզոյանը, որը ներկայացնում է Ծաղկաձորը, եւ դարձավ երկրի առաջին չեմպիոնը: Երկորդ տեղում հայտնվեց Մհեր Գալստյանը (Երեւան), երրորդում հիմնավորվեց Սեյրան Հարությունյանը (Երեւան): Մրցանակակիրներին գավաթներ եւ պատվոգրեր է հանձնել ֆեդերացիայի նախագահ Սեդրակ Քոչարյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Մարի Յովանովիչը:

Հիշեցնենք, որ օրերս Հայաստան են ժամանել ամերիկացի երկու սնոուբորդիստուհիներ, որոնք Հայաստանում դասընթացներ են վարելու: