ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Սպիտակ տան իր կյանքը համեմատել է «շատ գեղեցիկ բանտում» կյանքի հետ:
Թեման դուրս է եկել հարցազրույցի ընթացքում, որը հայտնի ամերիկացի լրագրող Կոկի Ռոբերթսը վերցրել է Միշել Օբամայից եւ նրա նախորդից` Լորա Բուշից: Հարցազրույցը անցկացվել է Տանզանիայում, որտեղ ամերիկուհիները ներկա էին Աֆրիկայի երկրների առաջին տիկինների գագաթաժողովին:
Ռոբերթսը հիշեցրել է այն մասին, որ ԱՄՆ առաջին նախագահի տիկին Մարթա Վաշինգտոնը ժամանակին իր դերը համեմատել է «պետական հանցագործի» կարգավիճակի հետ, որը ստիպված է վարել այնպիսի կյանք, որը նրան դատապարտել են, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միշել Օբաման կատակել է, հայտարարելով, որ Սպիտակ տունն ինչ-ինչ առումներով բանտ է հիշեցնում, սակայն շատ գեղեցիկ:





























