Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Բրունեում  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրից հետաքրքրվել է ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության կողմից թուրք դիվանագետներին գաղտնալսելու պնդման շուրջ։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը տարածել է հայտարարություն, որում նշվել է, թե արտգործնախարար Ահմեդ Դավութօղլողուն Բրունեում ASEAN-ի համաժողովի ժամանակ Թուրքիային անհանգստացնող թեմայի շուրջ խոսել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի հետ, միեւնույն ժամանակ Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանից հետո երկրորդ պատասխանատու Ջես Բեյլին՝ պարզաբանում տալու համար։