Մոսկվայի Նիկուլինի շրջանային դատարանում հրապարակվել է 37-ամյա «օրենքով գող» Լեւան Աբուլաձեւ գործով դատավճիռը, ով քրեական աշխարհում առավել հայտի է «Լեւան Սուխումսկի» մականունով:

Նա մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի պահման եւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ ու դատապարտվել 3 տարվա ազատազրկման:

Ինչպես գրում է «Փրայմ Քրայմը», Լեւան Աբուլաձեն Սուխումում Մերաբ Ջանգվելաձեի գողական կլանի երիտասարդ սերնդի հայտնի ներկայացուցիչներից մեկն է: Նախորդ տարվա հունիսին լեւան Աբուլաձեն ձերբակալվել էր Մոսկվայում կեղծ անձնագիր ունենալու եւ 10 գրամ հերոին պահելու համար: