Պակիստանյան Գիլգիտ նահանգում սպանվել են 15 եւ 16 տարեկան երկու աղջիկներ, քանի որ կես տարի առաջ թույլ են տվել նկարահանել իրենց անձրեւի տակ պարելիս: Ինչպես հաղորդում է Huffington Post-ը, ընտանիքի պատիվը «վերականգնել է» սպանվածների խորթ եղբայրը:

Քույրերը, ինչպես նաեւ նարնց մայրը սպանվել են իրենց տանը: Մայրը փորձել է պաշտպանել նրանց, երբ տուն են ներխուժել 5 զինված մարդիկ, գրում է «АН-online»-ը:

Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, բոլոր 5 մարդասպաններն էլ ներկայումս փախուստի մեջ են, այդ թվում` զոհերի խորթ եղբայրը:

Ինչպես գրում է «Utro.Ru»-ն, հոլովակում երեւում է, թե ինչպես են աղջիկները պարում հորդառատ անձրեւի տակ, հետո դադարեցնում են պարել, ժպտում են եւ աչքով անում տեսախցիկին: Երկու աղջիկներն էլ կրում են պակիստանյան ազգային հագուստ, գլուխները ծածկվածեն գլխաշորով: Աղջիկները պարում են Չիլասի իրենց տան մոտ: Քաղաքի բնակիչները հոլովակը միմյանց են փոխանցել բջջայինի միջոցով, ինչը Չիլասում մեծ սկանդալ եւ մեծամեծերի կողմից քննադատություն է առաջացրել: