Իրանի վերջին շահ Մոհամեդ Ռեզա Փեհլեւիի առաջին կինը՝ արքայադուստր Ֆավզիան մահացել է Ալեքսանդրիայում՝ 92 տարեկան հասակում: Մահվան պատճառներն առայժմ անհայտ են:
Արքայադուստր Ֆավզիան եղել է Եգիպտոսի թագավոր Ֆուադ 1-ինի դուստրը: Հայրը կառավարել է մինչեւ 1936թ.:Նրա եղբայրն ու ազգականը եւս կառավարել են Եգիպտոսը, մինչեւ 1953թ. միապետությունը տապալվեց Եգիպտոսում: 1939ո. Ֆավզիան ամուսնացավ Իրանի արքայազնի հետ: Նրանք ամուսնալուծվեցին 1945թ., ինչից հետո Ֆավզիան ամուսնացավ եգիպտացի սպայի հետ:





























