ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին շարունակել փոխգործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին ասվում է Ստամբուլում կայացած ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում քաղաքական հարցերի եւ անվտանգության հանձնաժողովի ընդունած սառեցված հակամարտությունների եւ սպառազինությունների վերահսկման վերաբերյալ բանաձեւում:

Բանաձեւում նշվում է, թե ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է անում ակտիվացնել քաղաքական ջանքերը՝ Կովկասում եւ Մոլդովայում չկարգավորված հակամարտությունների խաղաղ եւ կենսունակ լուծում գտնելու ուղղությամբ:

Այդ կապակցությամբ ԵԱՀԿ ԽՎ-ն ընդգծում է իր հանձնառությունը՝ վերականգնել ԵԱՀԿ շոշափելի ներկայությունը Վրաստանում, պահպանել ԵԱՀԿ Բյուրոն Բաքվում եւ ամրապնդել ԵԱՀԿ Բյուրոն Երեւանում, նաեւ ԵԱՀԿ առաքելությունը՝ Մոլդովայում:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին շարունակել փոխգործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Հարցով զեկուցող, Լիտվայի ներկայացուցիչ Ալեկնայտե Աբրամիկենեն նկատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ կշարունակվեն բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: