Մոսկվայի հյուսիսում ոստիկանները ձերբակալել են 46-ամյա «օրենքով գող» Իլդար Ուֆիմսկուն: Իլդար Ասյանովը Մոսկվայում բնակվում էր վարձակալած բնակարանում: Ըստ իրավապահների, նա ղեկավարել է կողոպուտներ, ավազակային հարձակումներ եւ շորթումներ իրականցնող հանցավոր խմբավորում: Ասյանովի «ենթակաները» գումարները կանխիկացնում էին մեկօրյա ընկերությունների միջոցով:

Ասյանովին բազմիցս դատել են գողությունների, առողջությանը ծանր վնաս հասցնելու, թմրանյութերի եւ զենքի ապօրինի շրջանառության համար: Այս անգամ նրա մոտից 1,25 գրամ հերոին են գտել, որը զգալի քանակություն է համարվում: «Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, քրեական մի խմբավորում ցանկանում է «թագազրկել» Ասյանովին: