Ալյասկայում բռնել են ահռելի ձուկ՝ 17 կգ քաշով: Հսկա ծովային պերկեսին բռնել է ապահովագրական շարքային գործակալ Հենրի Լիբմաը Սիեթլից: Նշվում է, որ ձկան տարիքը կարող է հասնել 200 տարվա:
Հենրի Լիբմանը լրագրողներին հայտնել է, թե ձկնորսությամբ էր զբաղվում ափից մոտ 10 մղոն հեռավորության վրա: Նա իր ավարը դուրս է քաշել ավելի քան 270 մետր խորությունից: Ի դեպ, պերկեսները կարող են ավելի մեծ խորության տակ ապրել, եթե հասել են 1,2 կգ քաշի:
Նա իր ավարը տանելու է տուն եւ խրտվիլակ պատրաստի, իսկ մինչ այդ ձկից նմուշներ են վերցրել եւ ուղարկել Ջունո քաղաք՝ փորձաքննության:
Մասնագետները նշում են, փորձաքննությունից հետո Լիբմանի ձուկը կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու:



























