ԿԺԴՀ հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի 49-ամյա այրին՝ Կիմ Օկը ազատվել է Կորեայի աշխատավորական կուսակցության մշակույթի հանձնաժողովի քարտուղարի պաշտոնից: Նա ներկայիս առաջնորդի՝ Կին Չեն Ընի խորթ մայրն էր:

Պաշտոնանկ է արվել նաեւ նրա հայրը՝ Կիմ Խեն, ով ղեկավարում էր աշխատավորական կուսակցության ֆինանսների հանձնաժողովը:  

Հարավկորեական լրատվամիջոցների կարծիքով, այս ազատումները վկայում են «քաղաքական զտումների» մասին: Կիմ Օկը եղել է Կիմ Չեն Իրի քարտուղարուհին, եւ նրա երրորդ կնոջ ու Կիմ Չեն Ընի մոր մահից հետո ամուսնացել էր ԿԺԴՀ ղեկավարի հետ: Ենթադրաբար, նա այժմ գտնվումէ  հիվանդանոցում, որտեղ բուժում է անցնում: