Վրաստանում վերջին մի քանի օրերի ընթացքում 3-րդ անգամ փոխել են նախագահական ընտրությունների օրը: Ըստ նոր վարկածի՝ ինչպես հաղորդել է նախագահի վարչակազմի ղեկավար Անդրո Բարանովը, քվեարկությունը կկայանա 2013թ հոկտեմբերի 27-ին՝ ամսվա վերջին կիրակի օրը:
Որոշումը կայացվել է այն բանից հետո, ինչ ոչ կառավարական կազմակերպությունները քննադատել են նախնական օրը՝ հոկտեմբերի 31-ը, գրում է Civil Georgia-ն: Ոչ կառավարկան եւ քաղաքական սեկտորը պահանջել է նախագահից փոխել օրը, քանի որ այն հինգշաբթի է՝ աշխատանքային օր, եւ բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողանա մասնակցել քվեարկությանը: Խոսքը հիմնականում արտերկրում գտնվող վրացիների մասին է, գրում է Գրուզիա Online-ը:
Հիշեցնենք, որ ընտրությունների օրն ի սկզբանե նշանակվել էր հոկտեմբերի 27-ին:
Նշանակվել է Վրաստանի նախագահական ընտրությունների օրը
Դրանից կարճ ժամանակ անց, Սահակաշվիլիի վարչակազմը հայտարարել էր, որ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 3-ին: Այս թեմայով նախկին հայտարարությունը համարվել էր «տեխնիկական թերություն»:
Վրաստանում հստակեցրել են նախագահական ընտրությունների անցկացման օրը





























