Չինաստանում ստնտուների են որոնում հարուստների համար: Չինաստանի աշխատանքի տեղավորման գործակալությունները սկսել են հայտարարություններ տեղադրել երիտասարդ կանանց  համար, որոնք  նորածին են կորցրել եւ չգիտեն ինչ անել իրենց կաթի հետ:  Սակայն կրծքով կերակրել առաջարկվում է ոչ թե նորածիններին, այլ հարուստ մարդկանց, որոնք պատրաստ են վճարել ամսական 2-3 հազար դոլար:

Չինաստանի հարավի Շենչժենիա եւ այլ քաղաքների հարուստները սկսել են հիշել մանկությունը, երբ տեղի թերթերում լուր է հայտնվել, որ  կրծքի կաթն օգնում է հաղթահարել  սթրեսը եւ կոփում է առողջությունը, հաղորդում է rbc-ն:

«Մեր հաճախորդներից ոմանք ստնտուներին իրենց տանն են բնակեցնում, որպեսզի ձեռքի տակ միշտ թարմ կաթ ունենան: Հաճախորդները կաթը կարող են խմել անմիջապես կրծքից, իսկ ում հարմար չէ, կարող են հատուկ սարք օգտագործել», - Southern Metropolis Daily թերթին է հայտնել Xinxinyu Household Service Company ընկերության ներկայացուցիչ Լին Յունը: