IQ-ի բարձր ցուցանիշներ ունեցող մարդիկ ավելի շատ են հակված ալկոհոլի չարաշահման, սակայն դեռեւս դրա բացատրությունը չի գտնվել:

Փորձ է անցկացվել, որի ժամանակ մասնակիցներին բաժանել են 5 խմբի՝ ելնելով նրանց IQ մակարդակից: Հետո նրանց խնդրել են պատմել, թե որքան հաճախ են ալկոհոլ օգտագործում: Պարզվել է, որ IQ-ի բարձր  ցուցանիշներ ունեցողներն ավելի շատ են տարված ալկոհոլային խմիչքներով, քան համեմատաբար ցածր ցուցանիշ ունեցողները:

Գիտնականները նշում են, որ խմիչքի օգտագործման ու մարդու մտավոր ունակությունների միջեւ կապը դեռեւս մինչեւ վերջ ուսումնասիրված չէ: Հետեւաբար, տեղին չէ ալկոհոլի չափից ավելի օգտագործելիս վկայակոչել ձեր բարձր մտավոր կարողությունները, գրում է Pravda.ru-ն: