Մեծ Բրիտանիայի թագավորական դրամական պալատն ավելի քան 2 հազար «հաջողության» փեննի է արտադրել, որը կստանան այն նորածինների ծնողները, որոնց բալիկները լույս աշխարհ կգան արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի երեխայի ծնվելու օրը:
28 ֆունթ արժեքով մետաղադրամի վրա պատկերված են Մեծ Բրիտանիայի զինանշանի դետալներ: Կապույտ կամ վարդագույն (կախված նորածնի սեռից) Փեննին ստանալու համար, ծնողները պետք է հայտ ներկայացնեն դրամական պալատի Facebook-ի էջում: Դա պետք է անել երեխայի ծնվելուց հետո 2 ամսվա ընթացքում:
Սպասվում է, որ Քեմբրիջի իշխանուհի Քեյթ Միդլթոնը առաջնեկին կունենա հուլիսի կեսերին:





























