Կենդանաբանները պարզել են, որ սողոմոնյան կակադուն (Cacatua goffini) ունակ է գլուխ հանել բարդ բազմաբաղադրիչ գլուխկոտրուկներից: Փորձի ժամանակ թռչուններից մեկը ընդամենը 2 ժամում առանց նախնական պատրաստության բացել է 5 տարրերից բաղկացած կողպեքով տուփը:
Փորձի ժամանակ թռչուններին տուփ են ցուցադրել, որտեղ ընկույզ են դրել ու փակել բարդ փականով: Այն բացելու համար պահանջվել է ճիշտ հերթականությամբ հանել քորոցը, քանդել բոլտը, հեռացնել սռնին, օղակը պտտել 90 աստիճան եւ տեղահան անել մղլակը, գրում է New Scientist-ը՝ վկայակոչելով PLoS ONE ամսագրի հոդվածը:
Փականը բացելու համար թռչուններին երկար ժամանակ վարժեցրել են, սակայն կակադուներից մեկը կարողացել է փացել այն հենց առաջին փորձից:





























