Հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 5-ը ռուսական ճամբարներում թունավորվել է 289 երեխա:
Թունավորման դեպքեր գրանցվել են Ուլյանովի, Կեմերովոյի, Տվերի եւ Սվերդլովի մարզերում: Ամենաշատ երեխաներ են թունավորվել Միջին Ուրալում` 170 մարդ: Նման վիճակագրություն է բերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սվերդլովում երեխաների իրավունքների պաշտպան Իգոր Մորոկովը նշել է, որ երեխաների զանգվածային թունավորման պատճառը մարդկային գործոնն է: Ըստ նրա` մանկական ճամբարներում սննդի կետերը պետք է վերահսկվեն ծնողների կողմից: Այդ իրավունքը պետք է սահմանվի օրենսդրությամբ:
Մինչդեռ, Սվերդլովի շրջանային հիվանդանոցում վստահ են, որ երեխաների զանգվածային թունավորման պատճառ կարող էր լինել անբնական տապը: «Բարձր ջերմաստիճանի դեպքում սնունդը կարող էր փչանալ», — նշել է առողջապահության նախարարության Սվերդլովի մարզի տեղակալ Դիլյարա Մեդվեդսկայան:
Ռուսական ճամբարներում երեխաների թունավորման փաստով քրեական գործեր են հարուցվել:


























