Միջազգային նավթային խոշորագույն ընկերությունները դադարեցրել են բենզինի առաքումներն Իրան, գրում է Financial Times թերթը:

Թերթի տվյալներով, այդ ընկերությունների շարքում են «Վիտոլ», «Գլենկոր» եւ «Տրաֆիգուրա» ընկերությունները: Որոշումը նշան է, որ Վաշինգտոնի անդրկուլիսյան ջանքերն ու պատժամիջոցների սպառնալիքները տալիս են իրենց պտուղները:

Նշվում է, որ ընկերությունների վարքը չպետք է հանգեցնի Իրանի լիակատար կտրվածության վառելիքի շուկայից, քանի որ դրանց փոխարեն շուկան արագորեն գրավում են Դուբայում եւ Չինաստանում աշխատող ընկերությունները:

Էներգետիկ հատվածի ընկերությունների որոշ ղեկավարներ օրական 130 հազար բարրել բենզին ներկրող թրեյդերների այդ դեմարշը կապում են աճող քաղաքական ճնշման հետ, հաղորդում է «Վեստին»: