Նախկին միլիարդատիրուհի եւ Ասիայի ամենահարուստ կանանցից մեկի՝ Նինա Վոնգի սիրեկանին Հոնկոնգում դատապարտել են 12 տարի ազատազրկման՝ նրա կտակը կեղծելու համար:

Ֆեն-շուի ամուսնացած վարպետը պնդում էր, որ հենց միայն ինքը պետք է ստանա Վոնգի ունեցվածքը, որն այսօր գնահատվում է 4-10 մլրդ դոլար, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Վոնգը մահացել է 2007թ՝ 69 տարեկան հասակում: Դատարանը վավեր է ճանաչել 2002թ կտակը, իսկ Չենը մեղադրվել է 2006թ կազմված կեղծ կտակի համար:

Վոնգը երկար ժամանակ դատական քաշքշուկների մեջ է եղել սկեսրայրի հետ՝ ամուսնու ժառանգությունը ստանալու հարցում: Դատարանի որոշմամբ՝ 2005թ Վոնգը ստացել է ամուսնու ունեցվածքն ու տարածաշրջանում խոշորագույն Chinachem շինարարական ընկերությունը: Դրա շնորհիվ նա դարձել էր Ասիայի ամենահարուստ կինը: