Օմսկից տաքսիստը, ով խեղդել էր 1-ամյա աղջկան եւ գրեթե սպանել էր նրա մորը, խոստովանել է, որ սպանել է իր եւս մեկ: 25-ամյա վարորդի առաջին զոհը դարձել է նախկինում դատապարտված 34-ամյա համաքաղաքացուհին, հաղորդում է Ռուսաստանի ՔԿ տարածաշրջանային վարչության պաշտոնական կայքը:
Քննության վարկածով՝ տուժածը հարբած է եղել, երբ կանգնեցրել է տաքսին եւ խնդրել ման տալ իրեն: Քաղաքից դուրս հասնելով, վարորդի պնդմամբ, ուղեւորը սկսել է վիրավորել իրեն, ինչից հետո վարորդը դանակով վերքեր է հասցրել նրան: Դրանից հետո կնոջ մարմինը թաքցրել է ամայի վայրում, իսկ շորերը նետել դեպի քաղաք տանող ճանապարհին:
Հայտնի է դարձել որ առաջին զոհն ունեցել է 9 տարեկան աղջիկ եւ չարաշահել է ալկոհոլ: Նման բնութագիր են տվել նաեւ երկրորդ երիտասարդ մորը, որին փորձել է սպանել քրեական անցյալով տաքսիստը, գրում է NEWSru.com-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Օմսկի Ուստ-Զաոստրովկի շրջանում աղբի մեջ հայտնաբերվել է 26-ամյա մերկ կին՝ դանակով հասցված վերքերով: Նա ծայրահեղ ծանր վիճակում հասցվել է վերակենդանացման բաժանմունք: Անհետացել է նրա հետ եղած 1.5 տարեկան փոքրիկ աղջիկը:
Օմսկի շրջակայքում որոնում են անտառում մերկ վիճակում գտնված կնոջ դստերը
Ավելի ուշ 1.5 տարեկան աղջկա անհետացման եւ նրա մոր սպանության փորձի մեղադրանքով ձերբակալվել է 25-ամյա տաքսիստը: Նա խոստովանել է, որ խեղդել է երեխային:
Օմսկում 1,5 տարեկան աղջկա սպանության գործով տաքսու վարորդ է ձերբակալվել

























