Նյու Յորքի հանրային գրադարանի դեմ հայց է ներկայացվել 5-րդ պողոտայում գտնվող գլխավոր մասնաշենքի վերանորոգման պատճառով: Հայցվորներին զայրացրել է գրադարանի շենքից հարյուրամյա պահարանները հանելու որոշումը:

Հայցը Նյու Յորքի գերագույն դատարան ներկայացրել են հինգ գիտնականներ, այդ թվում՝ պատմաբան, Պուլիցերյան մրցանակակիր Դեւիդ Լյուիսը, գրում է The Wall Street Journal-ը:

Գիտնականները պնդում են, որ յոթ հարկերում դրված պահարանները գրադարանի անբաժանելի մասն են կազմում: Նրանք պահանջել են դադարեցնել վերանորոգումը, գրում է Lenta.ru-ն:

Նյու Յորքի գրադարանի գլխավոր մասնաշենքի եւ մի քանի մասնաճյուղերի վերոնորոգումը պետք է սկսվի 2013թ.: Այդ նպատակով քաղաքային իշխանությունը 150 մլն դոլար է հատկացրել, նույնքան էլ տվել են մասնավոր ներդրողները:

NYPL-ը հիմնադրվել է 1895թ.: Այն աշխարհում իր մեծությամբ երրորդ, ԱՄՆ-ում երկրորդն է: