Կուբանում գրանցվել է էնտերովիրուսային մենինգիտով հիվանդանալու դեպք: Այս ախտորոշումն է տրվել տեղի աշակերտուհիներից մեկին, երբ վերջինս գանգատվել է վատ ինքնազգացողությունից: Հիշեցնենք, որ Ռոստովում հիվանդությունը դարձել է երկու երեխաների մահվան պատճառ:
Նշվում է, որ հիվանդը 12 տարեկան է եւ հիվանդանոց է տեղափոխվել ամառային ճամբարից, հաղորդում է Life News-ը:
Հաստատվել է, որ աղջիկը շփվել է եւս 70 երեխայի հետ: Ներկայումս նրանք բոլորն էլ բուժզննում են անցնում:


























