FEMEN միջազգային շարժման կիսամերկ ակտիվիստուհուն ձերբակալել են Ստամբուլի օդանավակայանում ակցիայի համար: ֆեմինիստուհիների ղեկավարության փոխանցմամբ, իրենց համախոհներից մեկը ժամանել է Թուրքիա, իջել ինքնաթիռից եւ ուղղվել ժամանման սրահ:
Նրա ձեռքում «խորհրդանշական ավիատոմս» է եղել, որում գրված է եղել. «Էրդողան, Ստամբուլից գնա Քաբուլ»:
«Տվյալ ակտով FEMEN-ը կոչ է անում Թուրքիայի ժողովրդին տապալել Էրդողանի իսլամիստական ռեժիմը եւ նրան ուղարկել իրեն հոգեհարազատ որեւէ վայր՝ Իրան, Աֆղանստան կամ Պակիստան»,- ասվում է շարժման պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձերբակալությունից հետո ակտիվիստուհու հետ կապը կորել է:



























