Մասնագետների կանխատեսումներով, ուտելիքի պաշարը մոլորակում գործնականում կսպառվի 2050թ.: Այդ ժամանակ Երկրի բնակչությունը կավելանա 2,5 մլրդ-ով եւ կկազմի 9,6 մլրդ մարդ:

Համընդհանուր սովը կանխելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը անտառների տարածքում ցորենի ցանքատարածությունների ստեղծումն է, գրում է «Ինտերֆաքսը»: Սակայն, ըստ մասնագետների, գլոբալ տաքացման պայմաններում ծառերի հատում չի կարելի թույլ տալ ջերմոցային գազերի ակտիվ արտանետումների պատճառով:

Ընդ որում, գլոբա պարենային ճգնաժամից խուսափելու հավանականությունը գրեթե հավասարեցված է զրոյի, քանի որ դրա համար հարկավոր է կրկնապատկել հացահատիկայինների արտադրությունը: Մինեսոտայի համալսարանի գիտնականները հաշվարկել են, որ դրա համար հարկավոր է 40 տարի:

Վերլուծաբանները կարծում են, որ համաշխարհային սովը կանխելու համար մարդկությունը պետք է լուծի հինգ խնդիր՝ հրաժարվի կենսավառելիքի արտադրությունից, բարձրացնի բերքատվությունը, որտեղ հնարավոր է, կատարելագործի պարարտանյութերը, նվազեցնի մսի կիրառումը մարդկանց սննդակարգում եւ կրճատի սննսային թափոնների քանակը: Առաջինը սովն իրենց վրա կզգան Հնդկաստանի եւ Չինաստանի բնակիչները: