Ինդոնեզիայում, այսօր՝ հուլիսի 6-ին, նոր երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորերկրյա ցնցումներն արձանագրվել են տեղի ժամանակով 12:05-ին (Երեւանի ժամանակով՝ 09:05-ին):

Երկրաշարժը տեղի է ունեցել Սումատրա կղզուց ոչ հեռու, էպիկենտրոնը գտնվել է Սունգայպենուհ քաղաքից 154 կմ հեռավորության վրա, իսկ հիպոկենտրոնը՝ 23,5 կմ խորության վրա:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել, հաղորդում է Lenta.ru-ն՝ կվայակոչելով Agence France-Presse-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Սումատրա կղզում 6,2 մագնիտուդով երկրաշարժ  էր գրանցվել, որին զոհ էր գնացել 40 մարդ:

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40-ի