Սերգեյ Դորենկոյի գլխավորած նոր ռադիոկայանը նախատեսված կլինի համացանցից ակտիվ օգտվող ավտոմեքենավարների համար, հուլիսի 6-ին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է «Ռուսսկայա սլուժբա նովոստեյ»-ի գլխավոր խմբագիրը:

 «Եա հույսս դնում են այն վարորդների վրա, որոնք սովորաբար ապրում են համացանցում, իսկ անսովոր պայմաններում, երբ նրանք մեքենա են վարում, կարող են լսել մեզ,- ասել է Դորենկոն ու հավելել. «Դա համացանցային եւ հռոմեական ֆորումների խառնուրդ կլինի»: Նոր ռադիոկայանի հաճախականության մասին կհաղորդվի մեկ շաբաթից: Այնտեղ աշխատելու համար Դորենկոն մտադիր է հրավիրել ՌՍՆ-ի իր նախկին ենթականերին, քանի որ ցանկանում է «փրկել տղաներին լկտի արշավանքից»:

«Ռադիո Մոսկվի» անունով նոր ռադիոկայանի մեկնարկի մասին Դորենկոն հայտարարել է հուլիսի 5-ին:

Գաբրելյանովի պատճառով ՌՍՆ -ից հեռացած Դորենկոն նոր ռադիոկայան է հիմնում

ՌՍՆ-ի գլխավոր խմբագրի պաշտոնից Դորենկոյի հեռանալու մասին հայտնի էր դարձել հուլիսի 1-ին: Նրա հեռացումը հաջորդել էր Արամ Գաբրելյանովին «Նյուզ Մեդիա» տպագրատան գլխավոր տնօրեն նշանակելու որոշմանը:

Արամ Գաբրիելյանովի գալուց հետո Դորենկոն հեռացել է ՌՍՆ-ից