Եգիպտոսի Էլ-Արիշ քաղաքում գնդակահարել են ղպտիական եկեղեցու հոգեւորականին: Տեղի ունեցածի հանգամանքները ճշտվում են, հաղորդում է Reuters-ը:

Էլ-Արիշը գտնվում է Հյուսիսային Սինա նահանգում, գրում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ Եգիպտոսը վերջին օրերին գտնվում է սուր քաղաքական ճգնաժամում, երկրի տարբեր քաղաքների փողոցներում բախումներ են տեղի ունենում:

Այս շաբաթ զինվորականները իշխանությունից հեռացրել են իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին եւ սառեցրել Սահմանադրության գործունեությունը: Երկրի ղեկավար է նշանակվել Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը: