Բրազիլական Մարանյան նահանգում ֆուտբոլի ընկերական հանդիպումն ավարտվել է երկու մարդու մահվամբ:

Ինչպես ահղորդում են բրազիլական լրատվամիջոցները, 20-ամա Օկտավիո դա Սիլվա Կատանեդե ժորդանը դաշտից հեռացրել է Ժոզենիր դուշ Սանտուշ Աբրեուին, սակայն վերջինս հրաժարվել է կատարել պահանջն ու սկսել է վիրավորել մրցավարին: Ի պատասխան մրցավարը մի քանի անգամ դանակահարել է խաղացողին: Երկրպագուները դուրս եկել դաշտ եւ դաժան ծեծի ենթարկել մրցավարին: Ապա նրանք քառատել են վերջինիս եւ գլուխը ցցի հանել, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալներից մեկին, ներկայումս  որոնում են մրցավարին սպանողներից եւս երկուսին: