Լիտվայի նախագահությունը կարելի է հաջողված համարել, եթե Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրվի Ուկրաինայի հետ, ինչպես նաեւ նախաստորագրվեն Հայաստանի եւ Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրերը: Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն` ԵՄ-ում Լիտայի նախագահությանը նվիրված մամուլի ասուլիսում: 

Ասուլիսում նշվել է, որ Լիտվայի նախագահության ընթացքում կարելի է կարեւոր քայլեր ակնկալել ոչ միայն Ուկրաինայի, այլեւ` Մոլդովայի, Վրաստանի եւ Հայաստանի հետ ԵՄ-ի սերտացման հարցում, հայտնում է The Baltic Course-ը:

Ավելի վաղ նշվել էր, որ Եվրամիությունում Լիտվայի նախագահության գերակա ուղղություններից մեկը լինելու է  հարաբերությունները Արեւելյան գործընկերության երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ:

Լիտվայի նախագահության գերակայություններից են ԵՄ հարաբերությունները Արեւելյան գործընկերության կողմերի հետ