Քիշինեւում հուլիսի 11-ին տեղի կունենա Եվրոպական ժողովրդական կուսակցության «Արեւելյան գործընկերության» առաջնորդների երրորդ գագաթաժողովը:
Գագաթաժողովին կմասնակցեն ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրեդ Մարտենսը, Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ֆիլատը, Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն:
Ըստ ԵԺԿ-ի տարածած հաղորդագրության` գագաթաժողովին կմասնակցեն նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Ավելի վաղ նման գագաթաժողովներ անցկացվել էին Բաթումում եւ Երեւանում:





























