Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն, այսօր՝ հուլիսի 8-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարին:
Ինչպես հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ ԵԱՀԿ-ի միջեւ համագործակցության հետագա զարգացման, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ վիճակի եւ հեռանկարների վերաբերյալ:
Զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Ուկրաինայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաջող զարգացման առնչությամբ՝ ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:





























