ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարթին Դեմփսին կարծում է, որ սիրիական հակամարտությունն ու դրա հետեւանքները դեռ մեկ տասնամյակ կշարունակվի: Այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:

Գեներալի խոսքով՝ խնդիրն այն է, որ պատերազմը Սիրիայում վերածվել է տարածաշրջանային հակամարտության: Միաժամանակ, այդ հակամարտության կողմերում առաջատար դիրքեր են գրավել մի կողմից «Ալ Կաիդայի», մյուս կողմից՝ «Հըզբոլլահի» հետ առնչություն ունեցող խմբավորումները:

Դեմփսիի կարծիքով՝ Սիրիայում տեղի ունեցողն արդեն սուր հակամարտություն է իսլամի երկու ճյուղերի (շիա եւ սուննի) միջեւ:

«Այս խնդիրը կձգվի մոտ 10 տարի եւ եթե մենք չմտածենք, որ դա տարածաշրջանային եւ երկարատեւ հակամարտություն է, վախենամ, մենք բազմաթիվ սխալներ թույլ տանք»,-նշել է գեներալը, հաղորդում է Lenta.ru-ն:

Դեմփսիի այս հայտարարություններն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Օբամայի վարչակազմին մեղադրել են սիրիական հարցում պասիվություն եւ անգործություն դրսեւորելու մեջ: