Վենեսուելայի կառավարությունը ստացել է Էդվարդ Սնոուդենի՝ քաղաքական ապաստանի մասին պաշտոնական դիմումը, հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: 

Ըստ Մադուրոյի` այժմ ամերիկացին պետք է որոշի` երբ է մեկնում Կարակաս, եթե ի վերջո  որոշի այնտեղ ապաստանել: Վենեսուելայի նախագահը հաստատել է, որ իր երկիրը պատրաստ է Սնոուդենին ապաստան տրամադրել, քանի որ ԿՀՎ-ի նախկին գործակալին «հետապնդում է կայսրությունը»: Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու պատրաստակամություն էին հայտնել նաեւ Նիկարագուայի եւ Բոլիվիայի ղեկավարները, հայտնում է lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Սնոուդենը լրագրողներին էր հանձնել ԿՀՎ-ի եւ ԱԱԳ-ի գաղտնի փաստաթղթերը` քաղաքացիների հեռախոսազանգերին եւ էլեկտրոնային  նամակագրությանը հետեւելու մասին: Հունիսի  23-ից նա գտնվում է Մոսկվայի  «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցման գոտում: ԱՄՆ-ն  ուժը կորցրած է հայտարարել նրա անձնագիրը, այդ պատճառով էլ Սնոուդենը չի կարողանում օդանավի տոմս գնել: