Թաիլանդի տաճարներից մեկում Բուդդայի երկու արձաններ են առեւանգել՝ նվազագույնը 200 տարվա հնության:
Ոսկով պատված արձանները գողացել են Շրի Սաքհոնի տաճարից, որը գտնվում է Սինգբուրի նահանգի կենտրոնական մասում:
Գողացված արձանների արժեքը գերազանցում է 300 հազար դոլարը: Ընդհանուր 60 կգ կշռող արձանները Թաիլանդ էին բերվել Մյանմարից եւ պահվում էին տաճարի նախկին տեղապահի սենյակում, որը ոչ ոք չէր օգտագործում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Արձանների կորուստը պատահաբար նկատել է տաճարի սպասավորներից մեկը: Ոստիկանները կարծում են, որ առեւանգողները մի քանի հոգի են եղել: Նրանք նաեւ մի քանի հնագույն հմայիլներ են գողացել:



























