Մոսկովյան Մեծ Թատրոնի գլխավոր տնօրեն Անատոլի Իկսանովը հեռացվել է աշխատանքից: Այդ պաշտոնը կզբաղեցնի Վլադիմիր Ուրինը, ով զբաղեցնում է Մոսկվայի Ստանիսլավկիի եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնը: Այս մասին հուլիսի 8-ին հայտարարել է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:
Բացի Ուրինից, գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնում են թատրոնի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ալեքսանդր Բուդբերգը եւ Միխայիլ Շվիդկոյը, փոխանցում է «Էխո Մոսկվին»:
Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», Անատոլի Իկսանովն այժմ զբաղեցնելու է թատրոնի հարցերով մշակույթի նախարարի խորհրդական պաշտոնը:
Ինչպես ԴՈԺԴ-ին պատմել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, Իկսանովի պաշտոնաթողության պատճառը կարող է լինել բալետի պարուհի, «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Սվետլանա Զախարովայի հետ կապված վերջերս տեղի ունեցած սկանդալը: Հուլիսի 3-ին հայտնի է դարձել, որ «Օնեգին» բալետի վերջին ներկայացմանը բալետի պարուհի Զախարովան չի մասնակցի:
Ընդգծենք, որ վերջերծ Մեծ թատրոնն անընդհատ ցնցվում է աղմկահարույց սկանդալներից. Բալետմեյստեր Սերգեյ Ֆիլինի դեմքին քիմիական թթու են լցրել, հեռացել է առաջատար պարող Նիկոլայ Ցիսկարիձեն, իսկ Վոլոչկովան թատրոնի ղեկավարության մեղադրել է բալետի պարուհիներին էսկորտ-ծառայություններ տրամադրելու մեջ ներգրավելու համար:


























