Հուլիսի 2-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 18 շենքի մոտից բերման էին ենթարկել 36-ամյա Արթուր Ա.-ին, որի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել էր «Բուպրենորֆին B 8» թմրադեղի մեկ հաբ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուր Ա.-ին նշված թմրադեղն իրացրել է 51-ամյա Ավետիս Ա.-ն, որին ոստիկանները հայտնաբերել են «Մալաթիա» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում, որտեղ նա գտնվում էր ստացիոնար բուժման մեջ:

Վերջինիս հիվանդասենյակի պահարանից հայտնաբերվել եւ առգրավվել է «Բուպրենորֆին» թմրամիջոցի 13 դեղահաբ, կես դեղահաբ` փաթեթավորված փայլաթիթեղի մեջ եւ եւս կես դեղահաբ` թղթի մեջ:

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: