Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հուլիսի 9-ի երեկոյան կժամանի Երեւան:
Այցելության շրջանակներում նախատեսած են հանդիպումներ Հայաստանի բարձրագույն ղեկավարության, մասնավորապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Հանդիպումներ կլինեն նաեւ իշխանական եւ ընդդիմադիր կուսակցությունների, նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այցի հիմնական նպատակը նոյեմբերին Վիլնյուսում այս տարվա նոյեմբերին կայանալիք գագաթաժողովից առաջ Հայաստանի հաջողությունների վերաբերյալ գնահատական տալն է:
Ֆյուլեն հուլիսի 11-12-ին կայցելի Վրաստան:





























