Այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 09.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի գերեզմանատան մոտակա ժայռից պոկված բեկորը վնասել է գերեզմանաքարերը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ժայռաբեկորը վնասել է 4 գերեզմանաքար եւ 2 գերեզմանի եզրաքար:





























